ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Առաջատարն «ՈՒլիսն» է

Առաջատարն «ՈՒլիսն» է
23.09.2014 | 11:07

Սեպտեմբերի քսանին կայացած «Շիրակ»-«ՈՒլիս» (1:2), «Բանանց»-«Ալաշկերտ» (1:0) և սեպտեմբերի քսանմեկին շարունակված «Արարատ»-«Գանձասար» (1:5), «Միկա»-«Փյունիկ» (1:1) հանդիպումներից հետո ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության աղյուսակի առաջին երեք հորիզոնականն ունի հետևյալ տեսքը՝ «ՈՒլիս» -19, «Փյունիկ» -13, «Գանձասար» -13 միավոր: Հետնապահները երկուսն են՝ երեքական միավոր վաստակած «Արարատն» ու «Միկան»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ